Blumart ուսումնական կենտրոն

Blumart ուսումնական կենտրոնի առաքելությունն է զարգացնել կահույքի ոլորտի մասնագետների կարողությունները՝ հիմնվելով ավստրիական Blum ապրանքանիշի բարձր որակի չափանիշների և փորձի վրա։
Մենք առաջարկում ենք բարձրակարգ ուսուցում՝ համադրելով տեսական գիտելիքներն ու գործնական կիրառությունը՝ Հայաստանում գործող մասնագետների և ուսանողների համար։


Սովորիր կահույքի ոլորտի առաջատար մասնագետների փորձից և ստացիր պաշտոնական վկայական՝ անցնելով անվճար դասընթացներ։
Գործնական աշխատանք, հավաքում, տեխնիկական հնարքներ
Նախագծում, մեխանիզմների հաշվարկ, ինտեգրում
Էսթետիկ լուծումներ, նորարարական դիզայն, Blum ինովացիաներ
Blum սերտիֆիկատ՝ որակի և պրոֆեսիոնալիզմի հաստատում
Blumart ընկերությունը, հանդիսանալով Ավստրիական Blum ընկերության գործընկերն ու մատակարարը Հայաստանում, իրականացնում է մասնագիտական ուսուցման ծրագրեր և տրամադրում է Blum-ի պաշտոնական սերտիֆիկատներ բոլոր մասնակիցներին, ովքեր հաջողությամբ ավարտում են մեր դասընթացները։
Սերտիֆիկացման նպատակն է՝ ապահովել կահույքի ոլորտի մասնագետներին համապարփակ գիտելիքներով և գործնական հմտություններով՝ ուղղված Blum ապրանքանիշի բարձրորակ մեխանիզմների ճիշտ, արդյունավետ և որակյալ օգտագործմանը։
Blum-ի սերտիֆիկատը տրվում է տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներին՝ ըստ իրենց ոլորտի․
Վարպետները՝ մեխանիզմների մոնտաժման և տեխնիկական հավաքման մասով
Ինժեներ-կոնստրուկտորները՝ նախագծման և հաշվարկների ճշգրտության համար
Դիզայներները՝ կահույքի ինտեգրման և տեսքագեղագիտական լուծումների համար
Հարկ է ընդգծել, որ ապագայում այն ընկերությունները և անհատ մասնագետները, որոնք չեն անցել համապատասխան ուսուցում և չեն ստացել սերտիֆիկատ, չեն կարողանա լիարժեք կիրառել և ներկայացնել Blum-ի մեխանիզմները իրենց նախագծերում։ Քանի որ ոլորտը գնում է դեպի էլեկտրոնային նախագծման և ավտոմատացված լուծումների, սերտիֆիկացված մասնագետների դերը շուկայում գնալով աճում է, և ոչ սերտիֆիկացված անձինք տեխնիկապես կդժվարանան ինտեգրել Blum-ի լուծումները։
Blum սերտիֆիկատը ոչ միայն կրթական փաստաթուղթ է, այլ նաև Ձեր մասնագիտական վստահելիության, որակի և միջազգային ստանդարտներին համապատասխանելու ապացույց։


Տևողություն՝ 5-6 դաս
Տեղը՝ Երևան, Blumart կենտրոն
Ձևաչափ՝ տեսական + գործնական
Արժեք՝ անվճար
Ավարտին՝ վկայական
Ընտրիր քեզ համապատասխան դասընթացը և լրացրու գրանցման ձևը՝ միանալու ոլորտի լավագույն ուսուցիչներին։
